ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բանակցում են

Բանակցում են
31.01.2021 | 20:40

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում և Արցախի մյուս՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած վանական համալիրներում ռուս խաղաղապահների վերահսկողությամբ հոգևոր առաքելություն իրականացնելու ուղղությամբ բանակցություն է տարվում․ անգամ բարձրաստիճան քննարկումներ են եղել։ Տեղեկացնում է «Արցախպրեսը»՝ հղում անելով Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի «Ռադիոլուրին» տված հարցազրույցին։ Արցախի թեմի նորանշանակ առաջնորդ հույս է հայտնել, որ դրական արձագանքները չեն ուշանա։

Նամակներ են ուղղվել նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների հոգևոր արժեքների դուրս բերման համար։ Առաջիկա օրերին ակնկալվում է պատասխանը։

Դիտվել է՝ 7663

Մեկնաբանություններ